Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- նշեցին դատախազությունից։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 26-ին Ազգային ժողով էր գնացել պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրեր ներկայացնելու համար։ Մարտի 27-ին ԱԺ–ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը (67 կողմ՝ Տարոն Մարգարյանին, 65 կողմ, 2 դեմ՝ Հովիկ Աղազարյանին)։
Երևանի նախկին քաղաքապետին առնչվող քրեական գործը վերաբերում է 2 դպրոցի և 1 մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելուն, պաշտոնեական դիրքը չարաշահելուն և փողերի լվացմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.