ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է USAID-ը լուծարելու մասին
ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման մասին։
Հայտարարության համաձայն՝ պետդեպարտամենտը և USAID-ը Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում իրականացնելու իրենց մտադրության մասին, որը մինչև 2025թ. հուլիսի 1-ը կփոխանցի USAID որոշ գործառույթներ պետդեպարտամենտին և կդադարեցնի գործակալության այլ գործառույթները, որոնք «չեն համապատասխանում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթություններին»:
«Ճիշտ ցուցաբերված օտարերկրյա օգնությունը կարող է առաջ տանել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները և ամրապնդել գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ: Ցավոք, USAID-ը վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից, ինչի հետևանքով արդյունքները չափազանց փոքր էին, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր:
Նախագահ Թրամփի շնորհիվ այս առումով անպատասխանատու դարաշրջանն ավարտվեց: Մենք կվերակողմնորոշենք մեր արտաքին աջակցության ծրագրերը՝ ուղղակիորեն համապատասխանեցնելով այն ամենին, ինչը լավագույնն է Միացյալ Նահանգների և մեր քաղաքացիների համար:
Մենք շարունակում ենք կյանքեր փրկելու կարևորագույն ծրագրերը և ռազմավարական ներդրումներ կատարել, որոնք ամրապնդում են մեր գործընկերներին և մեր սեփական երկիրը: Սա ամերիկացի ժողովրդին տրված և կատարված հերթական խոստումն է»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 15:18
Азербайджан провел командно-штабные учения в Нахиджеване, сообщает Минобороны страны.
-
2025-05-01 15:00
Герой Арцаха, генерал-майор Виталий Баласанян от имени поколения арцахцев-участников Великой Отечественной войны обратился к президенту Российской Федерации Владимиру Путину.
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.