ԻՀՊԿ․ Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց պատրաստ է պատասխանել հարձակմանը
Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։
Նա բացատրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների համար:
«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին: Որպես մահմեդականներ, մենք որևէ վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ասել է Թանգսիրին:
Նա շեշտել է, որ թեև Իրանը չի ձգտում պատերազմի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ այլ երկրների հետ, կարող է կոշտ պատասխան տալ երկրին ուղղված սպառնալիքների դեպքում։
«Մենք կարող ենք հարվածել թշնամու բոլոր հենակետերին` որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեզ վրա հարձակվեն ցանկացած աշխարհագրական կետից, մենք պատասխան հարված կհասցնենք այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և թաքնվել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք հետապնդել նրանց մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:
Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին կամ սպառնալիքներին։
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում հայտնել է, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանին ուղղված նամակում սպառնալիքներ են նկատվել, որոնք Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: