Մարտուն Գրիգորյան․ Մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա
Մինչ այս պահը, քարոզարշավն այնքան էլ նորմալ չէր, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի. Հուսանք ամեն ինչ նորմալ կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
«Մինչև հիմա թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը նշում էին, թե թշնամական հարաբերություններ պետք է լինեն, բայց դուք տեսաք, որ ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի առաջարկին, որ եթե ընդդիմադիր թեկնածուներից որևէ այլ մեկը շատ ձայն հավաքի, ինքը կմիանա նրան, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ես դրա մասին արտահայտվել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:
«Ընդդիմադիր թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր և որդու ձերբակալության ժամանակ գրեթե բոլորը զանգել են, եկել են, հանդիպել են մեզ: Ես չեմ կարծում, որ եթե մենք նեղ պահին կարող էինք համախմբվել, իրար աջակցել, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք»,-ասաց նա»,-ասաց նա:
Հարցին՝ չի՞ վախենում, որ հաղթելու դեպքում կձերբակալվի, նա արձագանքեց. «Բացարձակապես վախենալու բան չունեմ: Եթե իմ հետ կապված փորձեն ինչ-որ բան անել, դա կլինի բոլորիդ աչքի առաջ, դա պիտի լինի շինծու: Ես նախկինում չունեմ որևէ բան, որ կարողանան ինձ կպնել, կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս թեկնածուի: Ես ասացի, որ եթե ինձ հետ կապված բան լինի, պետք է հորինեն ու իմ հայտարարության երկրորդ օրը հորինեցին շիբինի պատմությունը: Դա ծիծաղելի է: Ես ասել եմ՝ ինչ իմ դեմ անեք, դա շրջվելու է ձեր դեմ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.