«Մեր քաղաքը» դաշինք․ Առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին
Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Այս մասին ահազանգում է Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը:
«Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,-ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝
1․ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
2․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
3․ «Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակըգլխավորում է Կարեն Մալխասյանը:
4․ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
5․ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
6․ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
7․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
8․ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
9․ «Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 16:26
По данным MediaHub, крестник Романоса Петросяна, глава администрации села Арзакан Липарит Маргарян, был задержан вчера вечером по делу о взяточничестве, а позже арестован.
-
2025-07-25 16:21
Водители, предоставляющие туристические услуги проводят акцию протеста на площади Республики в Ереване.
-
2025-07-25 15:16
Заместитель председателя Республиканской народной партии (CHP) и депутат от Зонгулдака Дениз Явузйылмаз сообщил, что Международный арбитражный суд вынес решение в отношении Турции по делу о транспортировке иракской нефти. Стране предстоит выплатить штраф в размере 1,47 миллиарда долларов за действия, нарушающие соглашения с центральным правительством Ирака, передает T24.
-
2025-07-25 15:14
Директор отдела церковных концепций Первопрестольного Святого Эчмиадзина иеромонах Рубен Заргарян, ответил главе аппарата премьер-министра Араику Арутюняну, обвинившему духовенство в препятствовании женскому образованию в XIX веке.