Մարտուն Գրիգորյան․ Ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կան պլանավորված իմ ու իմ թիմակիցների դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այն, ինչ կատարվում է Գյումրիում, բոլորիդ աչքի առաջ է` «ժողովրդավարության բաստիոնում» «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ են ընթանում։ Այս ամենը մեծամասամբ մեր դեմ է կատարվում»,- ասուլիսում ասաց Գյումրու ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
Նա նշեց, որ տարբեր տեսակի լուրեր են ստանում. «Տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկները տալուց, 8-րդ համարի քվեաթերթրիկը չեն տալիս։
Դաշինքի ավագանու անդամության թեկնածուների մեքենաներն են կանգնեցնում, առանց վարորդների կամ վարորդներով մեքենաները տարվում են անհայտ ուղղությամբ։
Արհեստական կոնֆլիկտային վիճակ է ստեղծվում մեր աջակիցների հետ։
Նյարդի վրա են խաղում, փորձում են հունից հանել, որպեսզի լուրջ սխալ թույլ տանք, բացթողում անենք, որ կարողանան հիմք ունենան... Հասկանում եմ՝ ուզում են հիմքեր ստեղծել, որպեսզի կարողանան իմ թեկնածության հարցը վիճարկեն, այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արդյունքները 08․00-ից հետո հրապարակելուց հետո իրենք անելիք կամ ասելիք ունենան։ Պահպանելու ենք հանգստություն, չեն կարող հունից, հավասարակշռությունից հանել։
Տարբեր տեսակի ինֆորմացիներ են գալիս, չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ ինֆորմացիայի կարգի է, թե ինչ են պլանավորում իմ դեմ, իմ թիմակիցների դեմ անելու։ Ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կան պլանավորված, փորձում են անել»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:26
ООН приветствует состоявшийся телефонный разговор между президентом России Владимиром Путиным и американским лидером Дональдом Трампом. Об этом заявил на брифинге в ответ на вопрос корреспондента ТАСС официальный представитель главы всемирной организации Стефан Дюжаррик.
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.