ՏԻՄ ընտրություններ. «Մայր Հայաստանն» ու «Իմ հզոր համայնքը» աջակցում են Վարդան Ղուկասյանին
«Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես և հայտարարել էր, պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում, բայց դա բավարար չէ՝ գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է։ Այս մասին գիշերը հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Մարտի 30-ին Գյումրիում ու Փարաքարում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Նախնական արդյունքներով՝ Գյումրիում ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 16 938 (36 տոկոս), համայնքապետի թեկնածուն է Սարիկ Մինասյանը։ Երկրորդ տեղում ընդդիմադիր ՀԿԿ-ն է (Վարդան Ղուկասյան, 9718 քվե կամ 20,48 %)։
«Մեր Գյումրիի թիմը շատ կարճ ժամանակում հասցրեց հսկայական գործ անել, եթե ժամանակը ներեր, հաստատ կկարողանայինք ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Մենք մեր առջև որպես նվազագույն նպատակ դրել էինք իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և հիմա դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Մենք դեռ ընտրություններից առաջ ասել էինք, որ հավակնում ենք առավելագույն ձայներին, բայց եթե այնպես ստացվի, որ եթե ընդդիմադիր որևէ այլ ուժ ստանա առավելագույն ձայներ, ապա պատրաստ ենք մեր քվեով՝ առանց կոալիցիոն որևէ բանակցությունների և աթոռակռվի մեջ մտնելու, սատարել այդ ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի։
Այժմ միայն «Մայր Հայաստանի» ձայները բավական չեն դրա համար, ուստի գնդակն այժմ ավագանի անցած ընդդիմադիր մյուս ուժերի դաշտում է։ Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը:
Դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ վստահեցրել է, որ մինչև վերջ հավատարիմ են մնալու իրենց տված խոստմանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցությունից համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարել է` պատրաստ է առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին:
«Իմ հզոր համայնքը» Գյումրիի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով ստացել է 3 659 ձայն կամ 7․87 տոկոս։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել ավագանու համամասնական ընտրություններ: Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։ Երկու համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք է ունեցել 132 203 ընտրող (Գյումրիում ՝ 111 236, Փարաքարում ՝ 20 967):
Նախնական արդյունքներով՝ Փարաքարում 6508 ձայնով հաղթել է «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ, համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է)։
Գյումրիում առաջատարը ՔՊ-ն է 16 938 ձայնով ( 36 տոկոս), համայնքապետի թեկնածուն է Սարիկ Մինասյանը։ Այդքան ձայնը բավարար չէ միանձնյա համայնքապետ ընտրելու համար։
Ընտրություններին մասնակցած 6 կուսակցություններից և 3 դաշինքից անցողիկ շեմը (4 տոկոս ու 6 տոկոս համապատասխանաբար կուսակցությունների ու դաշինքների համար) հաղթահարել են ՔՊ-ն, ՀԿԿ-ն, «Մայր Հայաստանը», «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնքը»։
Նախնական հաշվարկով այս պահի դրությամբ մանդատները բաշխվում են այս համամասնությամբ.
- Սարիկ Մինասյան (ՔՊ) -14
- Վարդան Ղուկասյան (ՀԿԿ)- 8
- Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան»)- 2
- Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը»)- 6
- Ռուբեն Մխիթարյան («Իմ հզոր համայնք»)-3
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:39
Последние "баталии" в Национальном собрании Армении – включая нецензурные оскорбления и рукоприкладство – укладываются в логику предвыборной борьбы. Об этом в беседе со Sputnik Армения заявил политтехнолог Виген Акопян, комментируя инцидент между депутатами правящей фракции и оппозиционного блока "Айастан" на прошлой неделе.
-
2025-05-20 05:30
После телефонного разговора с Трампом президент России Владимир Путин вышел к журналистам и сообщил, что разговор длился более 2 часов. Он назвал разговор с Трампом содержательным, откровенным и весьма полезным. Трамп отметил, что Россия выступает за мирное урегулирование кризиса на Украине, добавил Путин.
-
2025-05-20 05:26
ООН приветствует состоявшийся телефонный разговор между президентом России Владимиром Путиным и американским лидером Дональдом Трампом. Об этом заявил на брифинге в ответ на вопрос корреспондента ТАСС официальный представитель главы всемирной организации Стефан Дюжаррик.
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.