Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։
«Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց», – ասել են ԱԳՆ–ից։
Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն` կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունի չի կրում հանրային բնույթ։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ բյուջե չվճարի իր անդամավճարը, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 12:27
Премьер-министр Армении Никол Пашинян отправится в четверг с двухдневным рабочим визитом в Российскую Федерацию.
-
2025-07-23 12:11
Организация Caucasus Heritage Watch, занимающаяся мониторингом сохранности культурного наследия Арцаха, опубликовала восьмой по счету доклад о состоянии армянских объектов после азербайджанской оккупации НКР. В докладе представлены результаты двух раундов спутникового мониторинга более 500 объектов культурного наследия в регионе.
-
2025-07-23 12:03
Экс-госминистр Арцаха Артак Бегларян отреагировал на пост президента США Дональда Трампа с видео выступления президента Азербайджана Ильхама Алиева в оккупированном Шуши.
-
2025-07-23 11:40
Самвел Карапетян выиграл дело против правительства Армении в международном суде по иску о национализации ЭСА. Адвокат Самвела Карапетяна выступил с заявлением по этому поводу.