ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու բոլոր ընտրատեղամասերի նախնական տվյալները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրիում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
Թե քաղաքական ուժերից որն ինչքան քվե է ստացել, ներկայացնում ենք ստորև.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 17 183,
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9 727,
- «Ապրելու երկիր» կուսակցություն –1 694,
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 902,
- «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 651,
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 111,
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1 406,
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 7 380,
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն – 3 734։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան) - 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան) - 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան) - 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան) - 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան) -3։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.