Շտայնմայեր․ Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ
Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Խաչատուրյանի հետ քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը: Շտայնմայերն առաջընթաց է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Գերմանիայի նախագահը կարծում է, որ համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Միևնույն ժամանակ Շտայնմայերն ընդգծել է, որ կողմերը դեռ չեն հասել վերջնակետին, չեն ստորագրել և չեն վավերացրել համաձայնագիրը:
«Ցանկալի է, որ պահն օգտագործվի Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ մտադիր է այդ հարցը բարձրացնել նաև Բաքվում:
Շտայնմայերը նաև նշել է, որ տպավորված է վերջին տարիներին Երևանի և Բեռլինի երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի համար կարևորագույն առևտրային գործընկերներից է, և Գերմանիան մտադիր է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:
«Մենք Գերմանիայում շատ ուրախ ենք ԵՄ-ի և Եվրոպայի նկատմամբ Հայաստանի հետաքրքրության համար։ Գիտենք, որ անվտանգության և տնտեսության ոլորտներում երկարամյա կախվածությունը հաղթահարելու, անցյալի մարտահրավերները հաղթահարելու համար քաջություն է պետք: Հույս ունենք, որ Հայաստանն այդ ճանապարհին հաջողության կհասնի», - ասել է Գերմանիայի նախագահը։
Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հարցը, և այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայի դերը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը, ընդգծվել է առկա հակամարտությունները միջազգային նորմերի և բոլոր երկրների ինքնիշխանության ու հավասարության սկզբունքների հարգանքի հիման վրա խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը:
«Ես ներկայացրել եմ Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը, ևս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը», - նշել է Խաչատուրյանը։
Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).