ԳԻՐՔ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ «ԱՆՁԻ ԿՈԴԻ» ՄԱՍԻՆ
Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գիրքը։ Դրա հեղինակները փորձել են կռահել թուրքական հեռանկարային քաղաքական գործիչ Հաքան Ֆիդանի «անձի կոդը», որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը և անվտանգությունը։
ԴԻԱԼՈԳ մատենաշարի հիմնադիրը և սույն գրքի հրատարակման մեկենասը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանն է։
«Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գիրքը բաց աղբյուրների հիման վրա շարադրանք է Թուրքիայի առաջատար հետախուզական ծառայության՝ MIT-ի նախկին ղեկավարի և այդ երկրի ներկայիս արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասին։ Հրատարակությունը ներկայացնում է նրա կյանքի և մասնագիտական ուղին։ Իբրև հավելված գրքում ներկայացված է նաև Հաքան Ֆիդանի մագիստրոսական ատենախոսությունը, որը նվիրված է Մեծ Բիրտանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետախուզական համակարգերի համեմատական վերլուծությանը։
Գրքի համահեղինակ Գևորգ Մինասյանը Հայաստանի ԱԱԾ պահեստազորի գնդապետ է, 1996–2022 թթ. տարբեր օպերատիվ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այդ ծառայությունում։ Եղել է Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնում։
Գրքի մյուս համահեղինակ Անժելա Սիմոնյանը թուրքագետ է, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Զբաղվում է Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համակարգի ուսումնասիրությամբ։
«Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքի առաջաբանը գրել է գնդապետ, անվտանգության մարմինների վետերան, Թուրքիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Պոլտավսկին։ Գրքում զետեղված են նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող գնդապետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովի և քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի գրախոսականները։
Ապրիլի 21-ին ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անց է կացնելու գրքի շնորհանդեսը հայկական և ռուսական գիտական, քաղաքագիտական և հասարակական շրջանակների մասնակցությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 10:51
"Бессмертны добрые дела, И тот навек блажен, Кому за них идет хвала, Превозмогая тлен". Ов. Туманян
-
2025-05-16 10:44
Празднование Дня Великой Победы в Ереване завершилось пронзительной музыкальной кульминацией – вечером «80 лет героизма и славы» в концертном зале имени Арама Хачатуряна, где прозвучала Седьмая симфония Дмитрия Шостаковича, известная как «Ленинградская». Вечер прошёл при поддержке мэрии города Еревана. Партнером мероприятия выступила Общественная организация ДИАЛОГ, основное направление деятельности которой – содействие укреплению и расширению культурного и гуманитарного сотрудничества между Арменией и Россией, о чем было сказано со сцены.
-
2025-05-15 11:41
Америабанк и Европейский банк реконструкции и развития (ЕБРР) подписали соглашение на сумму 50 миллионов евро в рамках финансируемого рамочного механизма разделения рисков (РМРР) с целью обеспечения более доступного финансирования для армянских компаний. В рамках РМРР, ЕБРР будет софинансировать отдельные кредиты, предоставляемые Америабанком заемщикам, отвечающим установленным требованиям. Эти кредиты будут направлены на покрытие нужд армянских компаний в оборотном капитале, помогут им расширить свою деятельность и повысить устойчивость к изменению климата.
-
2025-05-15 09:43
В Ереване был подписан меморандум о сотрудничестве между общественной организацией ДИАЛОГ и культурно-молодёжным центром ДИЗАК АРТ, основанным вынужденными переселенцами из Арцаха. Документ закрепляет совместные намерения по сохранению культурного наследия Арцаха, а также развитию программ в области образования, культуры и молодёжной политики. Соглашение подписали председатель организации ДИАЛОГ Юрий Навоян и исполнительный директор ДИЗАК АРТ Еразик Айриян. Этот шаг стал важным этапом в укреплении инициатив, направленных на поддержку общин вынужденных переселенцев и сохранение самобытной культуры Арцаха, оказавшейся сейчас под угрозой исчезновения.