Հայտնի է, թե Հայաստանում որ ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբ
Հայաստանում կենսաչափականհամակարգի ներդրման մրցույթիհաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որրոշումը կայացվել է մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած«Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստում։
Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։
Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։
Նախատեսված ժամանակացույցիհամաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID-քարտեր է մատակարարել լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին, դրանից հետո նոր մատակարար պաշտոնապես չի նշանակվել։ Հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգվել է մի քանի անգամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 09:36
Некоторые источники сообщают об интенсивном патрулировании Военно-воздушными силами Ирана на северо-западе страны. Одной из причин этих действий стали передвижения армии Азербайджана,сообщаетTelegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-25 09:34
Специальный посланник США Стив Уиткофф заявил в четверг, что Вашингтон прекращает переговоры о прекращении огня в Газе и возвращают домой свою переговорную группу из Катара для консультаций, сообщает NBC News.
-
2025-07-25 09:33
Вчера в Сюникской области произошла трагедия, сообщает 24News.
-
2025-07-25 09:31
Папа Римский Лев XIV направил личное письмо Его Святейшеству Католикосу Великого Дома Киликии Араму I, в котором выразил благодарность за то, что по благословению Владыки армянская Церковь направила делегацию из двух архиереев на торжественную литургию по случаю его интронизации.