Պեսկով․ Ուկրաինայում կարգավորման մասին քննարկումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև դժվար է ընթանում
Ռուսաստանը և ԱՄՆ-ը շարունակում են շփումներն ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են։ Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խաղաղ գործընթացում անբավարար հաջողության դեպքում ռուսական նավթարդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքների համատեքստում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք մեր շփումներն ամերիկյան կողմի հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Թեման շատ բարդ է՝ այն նյութերը, որոնք մենք քննարկում ենք՝ կապված ուկրաինական կարգավորման հետ, լրացուցիչ մեծ ջանքեր են պահանջում»։
Ամերիկյան նոր վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, սակայն բավարար ուշադրություն չի դարձնում դրա պատճառները վերացնելուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ երկրորդային սահմանափակող միջոցներ կկիրառի ռուսական նավթի դեմ, եթե Ռուսաստանի Դաշնությունը չհամաձայնի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման իր գործարքին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվայից այդ էներգակիրը գնող երկրները չեն կարողանա բիզնեսով զբաղվել Միացյալ Նահանգներում, իսկ Ռուսաստանից համապատասխան էներգառեսուրսի մաքսատուրքերը կկազմեն 25-50 տոկոս։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.