ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ. ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿԻՑԸ ԴՈՆԵՑԿԻՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆ
Երևանում այսօր կբացվի լուսանկարիչ Դենիս Գրիգորյուկի «Դոնբասն ականատեսի օբյեկտիվով» անհատական ցուցահանդեսը։ Նա Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պատմեց ցուցահանդեսի մասին։
«Ֆոտոռեպորտաժներս վերաբերում են նաև խաղաղ կյանքին, ցուցահանդեսին կցուցադրեմ լուսանկարներ ոչ միայն և ոչ այնքան պատերազմի, որքան պատերազմում գտնվող մարդու մասին», – ասաց Գրիգորյուկը։
Նրա խոսքով` ցուցահանդեսի համար լուսանկարներ ընտրելիս նախապատվություն է տվել պատմություն ունեցող լուսանկարներին, որոնցով կարելի է ինչ–որ բան ցույց տալ և պատմել։ Առաջին հերթին ցույց տալ մարդուն, հույզերը, ինչ է նա ապրում, ինչ է զգում՝ հայտնվելով հակամարտության էպիկենտրոնում։
«Կարծում եմ` այդ ամենը Հայաստանում բացատրելու կարիք չկա. հայերը Ցեղասպանություն են տեսել, ես փախստական համադասարանցիներ եմ ունեցել, մարդասիրական օգնություն էինք հավաքում Հայաստան ուղարկելու համար։ Իսկ հիմա մենք ինքներս օգնության կարիք ունենք։ Պատերազմը նման է բանտի և աղքատության, երբեք դրանից պաշտպանված չես կարող լինել։ Այսպես թե այնպես, եթե քեզ վիճակված է բախվել դրան, ապա դրանից չես փախչի։ Երբեք չեմ փորձել փախչել, տեսախցիկի օգնությամբ եմ նայում խաղաղությանն ու պատերազմին», – խոստովանեց ռազմական թղթակիցը։
Դենիս Գրիգորյուկը 10 տարի է, ինչ աշխատում է որպես ռազմական թղթակից։ Նա առաջին հանձնարարությունը ստացել է 2015 թվականի հունվարին. Պետք է լուսաբաներ Դոնեցկի թաղամասերից մեկում ավտոբուսի կանգառի վրա ուկրաինական հարձակման հետևանքները:
«ԴԺՀ–ի այն ժամանակվա ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն դեպքի վայր էր բերել ուկրաինացի գերիներին, որպեսզի նրանց ցույց տար Ուկրաինայի զինված ուժերի ռազմական հանցագործությունների հետևանքները»,– պատմեց Գրիգորյուկը։
Իսկ արդեն մի քանի օր անց նրան որպես ռազմական թղթակից ուղարկեցին ռազմաճակատ, որտեղ Ուկրաինայի զինուժը տանկային ճեղքման անհաջող փորձ արեց։
Դենիս Գրիգորյուկը ծնվել և մեծացել է Դոնեցկում։ Դենիսի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Դոնեցկում, ինչպես նաև Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Սերբիայում, Գերմանիայում և Բուլղարիայում։
«Դոնբասն ականատեսի օբյեկտիվով» ցուցահանդեսը կբացվի այսօր` ժամը 18։30-ին, Երևանի Մոսկվայի տան մեծ ցուցասրահում։
Միջոցառումն անցկացվում է Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ, Երևանի Մոսկվայի տան աջակցությամբ և կտևի մինչև ապրիլի 7-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).