Իրանի ԱԳ փոխնախարար․ Մենք չենք ընդունում հարևան երկրների միջև սահմանների որևէ փոփոխություն
«Իրանը և Հայաստանը հարևաններ են, և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է բոլոր հարևանների՝ այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։
«Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել։ Իրանի և Հայաստանի միջև պատմական ու մշակութային ընդհանրություններ կան։ Հայաստանցիները, ինչպես գիտեք, լավ շփումներ ունեն Իրանում ապրող հայերի հետ, այնպես որ շատ միավորող բաներ ունենք, և պետք է ձգտենք ամրապնդել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Որպես հարևաններ, վայելում ենք առևտրային, մշակութային երկկողմ հարաբերությունները, պաշտոնյաների միջև էլ շփումները լավ մակարդակի վրա են»,–ասաց նա։
Մաջիդ Թախտ Ռավանչին նշեց, որ Իրանի ԱԳ նախարարը մի քանի օր առաջ Երևանում էր, ինչը խոսում է այն մասին, որ երկու երկրներն օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ ընդլայնելու հարաբերությունները։
«Մենք որևէ դժվարություն չենք տեսնում տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման հարցում։ Գործակցության ոլորտները բազմաբնույթ են, կարծում ենք՝ դրանք խորացնելու հսկայական ներուժ կա»,–հավելեց նա։
Հարցին, թե որոնք են Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կարմիր գծերը Հարավային Կովկասում, Իրանի ԱԳ փոխնախարարը պատասխանեց.
«Մենք ցանկանում ենք լավագույն հարաբերություններն ունենալ բոլոր հարևան երկրների հետ, ունենք որոշակի սկզբունքներ բոլոր երկրների՝ այդ թվում հարևանների հետ հարաբերություններում։ Իրանի համար առաջնահերություն է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։ Մենք չենք ընդունում հարևան երկրների միջև սահմանների որևէ փոփոխություն։ Հետևաբար եթե այս սկզբունքները պահպանվեն ՝ կարծում ենք, որ կարող ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։ Նաև կարծում ենք, որ դա անհրաժեշտ է ցանկացած երկու հարևանների միջև դրական հարաբերությունների համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.