ՀՀ դատախազությունը պահանջում է 2 գեներալներից 4.3 մլրդ դրամ բռնագանձել
ՀՀ գլխավոր դատախազությունը ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից և հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ–մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 մլրդ դրամ բռնագանձել։
2022 թվականի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեղեկացրել էր Արմեն Հարությունյանի ձերբակալության մասին։ 2025 թվականի մարտի 25-ին լրատվամիջոցները գրեցին, որ անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։
Դատախազությունից հայտնում են, որ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանքներ է առաջադրվել։ Ըստ այդ մեղադրանքների` պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 մլրդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։
Նշվում է, որ 2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոն էքսպորտ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը։ Այդ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայան։
Ըստ դատախազության` գնված տեխնիկան անարդյունավետ է ու մինչ օրս չի կիրառվել։
Ե՛վ Հակոբյանը, և՛ Հարությունյանն իրենց վերագրվող մեղադրանքները չեն ընդունում։ Մովսես Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.