Մովսես Հակոբյանի նկատմամբ նոր գործ են հարուցել ու 10 միլիոնի գրավ սահմանել
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ (2015-2016 թթ․) Մովսես Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ գործը վերաբերում է ՀՀ նախկին ՔՕ-ի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով) նախատեսված արարք կատարելուն։
«Հակոբյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելք և գրավ՝ 10 միլիոն ՀՀ դրամի չափով»,- նշեցին դատախազությունում:
2021 թվականին Հակոբյանը ներգրավվել էր մեկ այլ քրեական գործով, որով նա մեղադրվել է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը հայտարարել էր, որ զենքի գնման պլանն անհիմն կերպով փոխել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2021 թվականի մայիսի 3-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով (պետական գաղտնիք հրապարակելը)։ 2020 թվականի նոյեմբերի վերջին Հակոբյանը հայտարարել էր, որ ռուսական կողմից գնված Սու-30ՍՄ կործանիչները զինամթերք չունեն։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր հայտարարությունը և Մովսես Հակոբյանին մեղադրել պետական գաղտնիքները բացահայտելու մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 16:35
Иран призвал Армению и Азербайджан ускорить подписание мирного договора между двумя закавказскими республиками. С таким заявлением выступил министр иностранных дел Исламской Республики Аббас Арагчи, принимая 17 мая в Тегеране секретаря Совета безопасности Армении Армена Григоряна.
-
2025-05-19 15:42
Не думаю, что у нас будет альтернатива. Конечно, если нужно будет сформировать коалицию, чтобы избавиться от этой власти, то да, нужно ее сформировать. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, отвечая на вопрос, если в 2026 году Никол Пашинян не сформирует власть и ни одна из оппозиционных сил не сможет ее сформировать, будет ли возможным формирование коалиции с командой Сержа Саргсяна.
-
2025-05-19 15:41
Умер хореограф и артист балета Юрий Григорович, сообщил РИА Новости его помощник Александр Колесников.
-
2025-05-19 15:37
Директор школы в селе Мхчян Араратской области Армении Кахцрик Матевосян написала заявление об увольнении. Об этом сообщает NEWS.am со ссылкой на начальника управления образования администрации Араратской области Мартуна Манукяна.