Երևանում վարորդին բերման են ենթարկել հայհոյելու պատճառով. ՆԳՆ-ն` տարածվող տեսանյութի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում վարորդներից մեկը բերման է ենթարկվել հայհոյանք հնչեցնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես են 4 պարեկներ մեքենայից իջեցնում վարորդին, գցում գետնին և ձեռնաշղթաներ հագցնում։
«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան էր ժամանել մարտի 30-ին։ Նրան դիմավորելու համար Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար էր եղել, վարորդները ստիպված էին մնալ խցանման մեջ։
Տարածաշրջանային այցի շրջանակում Գերմանիայի նախագահը մարտի 31–ին մեկնեց Ադրբեջան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:01
Глава административного района Нор-Норк Тигран Тер-Маркарян, замешанный в скандале с избиением активиста, официально объявил об отставке.
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.