Վիտալի ՄԻԼՈՆՈՎ․ ՊԵՏՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԴԻՄԵԼ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սյունիքի նոր գնդակոծությանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն այս ամենն անում է, քանի որ իր թիկունքում զգում է հզոր աջակցություն։
«Սա, անկասկած, ագրեսիայի ակտ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս հարցը չպետք է թողնել միայն քննարկման շրջանակներում, այլ պետք է հետաքննություն անցկացնել և միջազգային կազմակերպությունների միջոցով ճանաչել այդ փաստը: Այլ բան է, որ Ադրբեջանը դա չէր անի, եթե իր թիկունքում չզգար ուժեղ, հզոր աջակցություն, քանի որ որոշ ուժեր վաղուց աչք են դրել «Զանգեզուրի միջանցքի» վրա, ոմանք էլ շատ վաղուց էին ուզում ստանալ այն։ Ուստի մենք պետք է հասկանանք, որ հիմա կա ՀԱՊԿ։
Իսկ Հայաստանը կարող է չդիմել Փարիզին պաշտպանության հարցով, քանի որ Փարիզը ոչ ոքի չի պաշտպանի, նրանք լքեցին քրդերին, իսկ հիմա Ֆրանսիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցը՝ Թուրքիան, պարզապես ոչնչացնում է քրդերին, ջնջելով նրանց երկրի երեսից, թեև ֆրանսիացիները խոստացել էին քրդերին պաշտպանել»,- ասել է Միլոնովը։
Պատգամավորի խոսքով՝ պետք է հորդորել Փաշինյանին դիմել իրական դաշնակիցներին, որպեսզի նման սադրանքներ այլևս տեղի չունենան:
«Կա ՀԱՊԿ արձանագրություն, որը պետք է նախաձեռնել, հետևաբար, պետք է կոչ անել Նիկոլ Փաշինյանին դիմել իրական դաշնակիցներին, որպեսզի նման սադրանքներ այլևս տեղի չունենան։ Ես շատ եմ անհանգստանում Սյունիքի մարզի և այդ տարածքի հետ կապված իրավիճակի կապակցությամբ»,- եզրափակել է Միլոնովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.