ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է 40+10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
ՀՀ իշխանության բարձր օղակներում քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցության շրջանակն ընդլայնելու հարցը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Նա ընդգծել էր, որ ի սկզբանե հայտարարվել է, որ ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, և 40+10–ը կարճաժամկետ ծրագիր էր։
Ապրիլի 1-ից այդ աջակցությունը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները և հաշմանդամները։ «Քննարկվում է նաև գործազուրկներին ու մինչև 150 հազար եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` իշխանությունները սպասում են արցախցիների գործողություններին, հասկանալու համար՝ մարո՞ւմ է ալիքը, թե՞ բորբոքվում` խոստացված մեկ շաբաթում։
Նշենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը՝ իրենց սոցիալական հարցերի և հատկապես՝ Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար:
Ենթադրվում է, որ արցախցիները շաբաթ օրն անցնելու են կոնկրետ գործողությունների, եթե իշխանությունը մինչ այդ լուծումների տարբերակներ չներկայացնի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.