ԱՀԿ ղեկավարը կոչ է անում նախապատրաստվել նոր համաճարակին
Վտանգավոր հիվանդության նոր համաճարակ կարող է բռնկվել աշխարհում արդեն «վաղը»։ Այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը՝ կոչ անելով երկրներին ակտիվացնել աշխատանքը համաճարակի կանխարգելման համար համաձայնագրի շուրջ։
Խոսելով ԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ նա նշել է, որ «COVID-19 համաճարակն այժմ կարծես հեռավոր հիշողություն է»՝ հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին։ «Սակայն հաջորդ համաճարակը չի սպասի, որ ամեն ինչ հանդարտվի: Դա կարող է տեղի ունենալ 20 կամ ավելի տարի անց, կամ դա կարող է տեղի ունենալ վաղը: Մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց Գեբրեիսուսը և հավելեց. «Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է ձեր ներգրավվածությունն ու առաջնորդությունը՝ ԱՀԿ համաճարակի պայմանագիրն ավարտին հասցնելու համար»։
Նա հիշեցրել է, որ համաշխարհային առողջապահական անվտանգության հասնելը պահանջում է «համակարգված ջանքեր և ընդհանուր սպառնալիքների նկատմամբ միասնական մոտեցում»։
«Բանակցողները «ավելի քան երեք տարի քրտնաջան աշխատել են համաձայնագիր ստեղծելու համար, որը հիմնված է ցավալի դասերի վրա, որոնք մենք քաղել ենք որպես համաշխարհային հանրություն՝ միաժամանակ հավասարակշռելով անդամ երկրների տարբեր կարիքներն ու առաջնահերթությունները: Ես հավատում եմ, որ դուք պատրաստ եք գնալ կոնսենսուսի»,-եզրափակել է Գեբրեիսուսը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.