ԱՐՑԱԽՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԻՂ Է
Ես երկու առանձին ուղղվածություն եմ առանձնացրել, դա 40+10 ծրագրի շարունակությունն է այնքան ժամանակ, մինչև որ բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլորին. երեկվա տեղեկություններով ծրագրից ընդամենը 50 մարդ է օգտվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:
«Բնակապահովման հարցը աշխատելով հնարավոր չէ լուծել: Այսօր ասում են, որ արցախցիներն ուզում են Երևանում կամ երևանամերձ հատվածներում ապրել: Դա ամբողջ Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների ամբողջությունն է, ինչու, որովհետև հիմնական աշխատանքային միջավայրը հենց Երևանում է, և նոր տեղափոխված մարդը, որը հմտություններ չունի, դեռ պետք է հարմարվի, աշխատանք գտնի այնտեղ, որտեղ այդ աշխատանքը մաքսիմալ ավելի շատ է», -նշեց Աղաբեկյանը:
Աղաբեկյանի խոսքով՝ իշխանության կողմից գեներացվող ատելությունն ուղիղ է, լկտիաբար, ընդհուպ մինչև այն աստիճանի, որ իշխանական պատգամավորի կողմից է դա լինում. «Դրա մեխը Արսեն Թորոսյանը տվեց, նա ազգային ատելություն է քարոզում, քրեական գործ հարուցվե՞լ է իր նկատմամբ՝ արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածելու համար: Իհարկե չկա, ավելին, ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք այդ գործով զբաղված են, մի բան էլ խրախուսվում են, որովհետև իրենք դրանով քաղաքական դիվիդենտներ են շահում»,- նշեց Աղաբեկյանը:
Անդրադառնալով արցախցիներին տրվող օգնությանը՝ Աղաբեկյանն ասաց. «Այդքան ձեզանից ոչ մի բան չեք ներկայացնում, որ քաղաքական պահանջներ չեք անում, գոնե միջազգային հումանիտար ֆորում իրականացրեք, ֆինանսական միջոցներ գեներացրեք, որպեսզի այս մարդկանց խնդիրները լուծեք: Ինչքան էլ որ նման ակցիաներով հինգ հազար, տասը հազար հոգի է հավաքվում, մեկ է ՝ կոնկրետ գործողություններ են պետք։ Ոնց որ ինքն է մեր կյանքը սևացնում, այնպես էլ մենք իր կյանքը կսևացնենք, այնպես անենք, որ գետնի վրա իր որոշումները չկարողանա իրացնել»,- եզրափակեց Աղաբեկյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.