ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԿԼՌԵՑՎԻ, ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒԺԸ՝ ԲԱՆԱԿՆ Է
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակման հավանականությունը, թերևս, երբեք այսքան բարձր չի եղել, քան այժմ։ Իսկ դա գրեթե մեխանիկորեն ու միաժամանակ նշանակում է Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։
Այս մասին վերջին տարիներին չեմ հոգնել անընդհատ նախազգուշացնել։ Տասնյակ ելույթներ եմ ունեցել։ Ի՞նչ կաներ այս պայմաններում ՀՀ կառավարությունը, եթե այն լիներ անկախ պետության ազգային անվտանգությամբ ու կենսական շահերով մտահոգված կառավարություն։
Եթե որևէ երկրի կառավարությունը կանգնած է անխուսափելի ներխուժման վտանգի առջև, ապա այն պետք է անհապաղ ու միաժամանակ տարբեր ուղղություններով միջոցառումներ ձեռնարկի։ Բնական է, խոսքը վերաբերում է երկրի պաշտպանունակությունն ու անվտանգության համակարգը ամրապնդելուն։
Պահանջված համալիր գործողությունները ներառում են ոչ միայն ռազմական ոլորտը, այլև արտաքին քաղաքականությունը, տեղեկատվական, հոգեբանական և գաղափարական դաշտը, քաղաքացիական պաշտպանությունը։ Իսկ ամենակարևոր գործոնը ժողովրդի համախմբվածությունն է, խուճապի կանխարգելումը, դիմադրական ոգու և պայքարելու կամքի դաստիարակումը։
Ի՞նչ է արել և անում այս ուղղություններով Փաշինյանի կառավարությունը։ Ճիշտ է՝ ամեն օր հարվածում է ժողովրդի համախմբվածությանը, անխնա պառակտումներ է առաջացնում, փորձում է կոտրել հայության դիմադրական ոգին և պայքարելու վճռականությունը։
Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը բազմաքանակ հայկական աշխարհազոր ստեղծելու ուղղությամբ, որը պետք է կանգնած լիներ բանակի կողքին և նրա թիկունքում։ Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։
Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը բանակի լրացուցիչ համալրումը՝ պահեստազորայինների ու կամավորների ներգրավմամբ մոբիլիզացիան ապահովելու համար։ Եթե լուրջ աշխատանք կատարված լիներ, բոլորս դրա մասին տեղյակ կլինեինք։
Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Վերջին տարիներին քանի՞ զորավարժություն է անցկացվել խոշոր զորամիավորների մասնակցությամբ։ ԶՐՈ։
Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը պարտիզանական պայքարին նախապատրաստվելու համար՝ տեղական բնակչությունն ու հատուկ ուժերը երկարատև դիմադրության պատրաստելու ուղղությամբ։ ՈՉԻՆՉ։
Ի՞նչ է արվել հակահետախուզական ու հետախուզական գործողություններն ուժեղացնելու համար։ Պատասխանը պարզ է, եթե նայենք, թե ովքեր են ղեկավարում այդ ոլորտը։
Իսկ եթե առանձին-առանձին թվարկենք բոլոր այն ռազմական ու ոչ ռազմական միջոցառումները, որոնք պետք է արվեին և որոնք պետք է հենց այս պահին արվեն, ապա այն մի երկար ցանկ կկազմի։ Նշեմ միայն մի քանի կարևոր կետ՝
Ապաստարանների պատրաստում՝ բնակչության պաշտպանության համար,
Բժշկական պատրաստություն՝ հիվանդանոցների պատրաստվածության ապահովում,
Դեղորայքի պաշարների ավելացում,
Հակաքարոզչական և տեղեկատվական պաշտպանության միջոցների ներդրում։
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի դեմ հարձակումը կարող է տեղի ունենալ Փաշինյանի և նրա ոչուփուչ ՔՊ-ի իշխանության օրոք։ Հարձակման սկսվելու պահից ի վեր ժողովուրդը զրկվելու է իրավիճակի վրա որևէ ազդեցություն գործելու հնարավորությունից։
Միակ ուժը, որը կարող է նման պայմաններում փրկել Հայաստանը, պարտադրել կառավարման պատերազմական մեխանիզմների ներդրումը, բանակն է ու զինվորականությունը։ Նա պետք է դուրս բերի ժողովրդին պարտվողական ուղեգծից և դնի դիմադրության ուղեգծի վրա։
ԲԱՆԱԿԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Արմեն Այվազյան, քաղաքագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 13:53
Оказывается, сразу после вчерашнего выступления Алиева офис мусульман Кавказа созвал заседание Совета старейшин, в котором приняли участие председатель офиса мусульман Кавказа Аллахшукюр Пашазаде, члены Совета старейшин, представители Государственного комитета по работе с религиозными объединениями и депутаты. А во время заседания Пашазаде заявил, что «армянская церковь представляет большую угрозу для всех соседних с Арменией региональных стран...».
-
2025-05-22 13:50
После интервью второго президента Армении Роберта Кочаряна парламентская фракция правящей партии «Гражданский договор» получила указание перейти в «наступление» и «прикончить» Кочаряна с его семьей. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-05-22 13:47
На вчерашней пресс-конференции Ереване министру иностранных дел Росси Сергей Лаврову был задан весьма провокационный вопрос следующего содержания: в 2022 году Азербайджан совершил нападение на суверенную территорию Армении, в частности на город Джермух. Почему со стороны Российской Федерации на это не было соответствующей реакции?
-
2025-05-22 13:44
20-21 мая по приглашению Министра иностранных дел Республики Армения А.С.Мирзояна Ереван с рабочим визитом посетил Министр иностранных дел Российской Федерации Сергей Лавров. Об этом говорится в заявлении МИД России.