Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ կնախաձեռնվի
Վերաքննիչը Հակակոռուպցիոն դատարանին պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող դեպքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
«Ինչպես հիշում եք, մի խումբ փաստաբաններով 04.12.2024թ. դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ.Չիլինգարյանը 25.12.2024թ. հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել: ՀՀ գլխավոր դատախազությանը, իսկ այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանին (դատավոր Տ.Դավթյան) ներկայացված բողոքները համապատասխանաբար 07.01.2025թ. և 27.02.2025թ. որոշումներով մերժվել են: Այսօր՝ 2025թ. ապրիլի 3-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Կարեն Ամիրյան) բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025թ. որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝
- «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը’ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության’ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին:
- 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1.050.000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»:
- Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է:»:
Այնուհետև ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «.. սույն դեպքում ներկայացված հաղորդումը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով բովանդակային առումով պարունակել է տեղեկություններ առերևույթ հանցանքի մասին, հետևաբար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Բ.Չիլինգարյանի՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վարույթային ակտով պատշաճ վերլուծության և իրավական գնահատման չի ենթարկել Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունը..»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.
-
2025-05-19 05:46
Иран не позволит врагам подорвать его стратегические отношения с Арменией, заявил секретарь Высшего совета национальной безопасности Ирана Али Акбар Ахмадиан. На встрече с секретарем Совета Безопасности Армении Арменом Григоряном, состоявшейся в воскресенье в Тегеране, Ахмадиан заявил, что стратегические отношения и тесное сотрудничество между Ираном и Арменией во всех областях будут способствовать региональному миру и стабильности, передает Tasnim.