ՀՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՐՄԱԳԵԴՈՆԻ ԷՊԻԿԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Իսրայելի հնագետների խումբն առաջին անգամ Իսրայելի հյուսիսում գտնվող Արմագեդոնի վայրում հայտնաբերել է հնագույն արտեֆակտներ, որոնք կարող են ապացույց ծառայել Հրեաստանի թագավոր Հովսեփի և Եգիպտոսի փարավոն Նեքո II-ի միջև մ.թ.ա. 609 թվականին տեղի ունեցած պատմական ճակատամարտի համար, որը նկարագրված է «Հայտնության» գրքում, գրում է Times of Israel-ը։
Այս տարվա սկզբին հրապարակված երկու գիտական հոդվածներում շարադրված է, որ Մեգիդո հարթավայրում վերջերս կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա․ 7-րդ դարի եգիպտական խեցեղենի աննախադեպ քանակություն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ եգիպտացի զինվորները իսկապես եղել են հիշատակված աստվածաշնչյան վայրում:
Եգիպտական խեցեղենի հսկայական քանակության հետ մեկտեղ, պեղումները հայտնաբերել են նաև Արևելյան Հունաստանից զգալի քանակությամբ անոթներ, որոնք, հիմնվելով այլ հնագիտական վայրերում ստույգ թվագրված գտածոների տիպաբանական զուգահեռների վրա, պետք է հայտնված լինեն Մեգիդոյում մ.թ.ա. 630-610 թվականներին:
Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումները կարող են վկայել հույն վարձկանների ներկայության մասին, որոնք եգիպտացիների կողքին կռվել են Հովսեփի դեմ։
Այս հույն վարձկանները կարող են նույնպես կապված լինել Աստվածաշնչի հետ։
«Աստվածաշնչում մի քանի հիշատակումներ կան Հովսեփի սպանությանը Արևմտյան Անատոլիայից մի քանի լիդիացիների մասնակցության մասին: Դրանցից մեկը Գոգի պատմությունն է: Որոշ գիտնականներ կարծում են, որ Գոգը վերաբերում է Գիգեսին՝ լիդիական թագավորին, որն, ըստ ասորեստանցիների, մ.թ.ա. 7-րդ դարում վարձկաններ է ուղարկել եգիպտական բանակում ծառայելու համար», - ասում են իսրայելցի գիտնականները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».