ՔԿ․ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ–ից այլ մանրամասներ չեն հաղորդում։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:
2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
Հաջորդ օրը Hetq.am–ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.