Ալեքսեյ ԱՆՊԻԼՈԳՈՎ․ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԿԵՐՊՈՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման հավանականությանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության սրման վտանգը շատ հավանական է:
«Եթե հիմա խոսենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջանների մասին՝ արդեն հաշվի առնելով նոր սահմանը, որը ձևավորվել է Արցախի անկումից հետո, ապա, իհարկե, այդ տարածքում այժմ կա որոշակի լարվածություն, որը նպատակաուղղված ստեղծվում է Ադրբեջանի կողմից, քանի որ շահագրգռված է փոխել պետական սահմանի ներկայիս փաստացի սահմանազատման գիծը։ Այս բոլոր սադրանքներն, անշուշտ, կօգտագործվեն Երևանի վրա ճնշում գործադրելու համար՝ որպես այս հակամարտության օբյեկտիվորեն ավելի թույլ կողմի»,- ասել է Անպիլոգովը։
Քաղաքագետի խոսքով՝ մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության հավանականությունը:
«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը բացարձակապես չի բացառում նաև ուժային մեթոդները, ներառյալ ռազմական մեթոդները՝ ստիպողաբար փոխելու սահմանազատման այն գիծը, որը նա ցանկանում է վերածել պետական սահմանի, որը կունենա կոնֆիգուրացիա, որն ավելի ձեռնտու կլինի պաշտոնական Բաքվին։
Այս գործողություններին կարելի է վերագրել Ադրբեջանի կողմից սպառազինության զանգվածային գնումները, ինչպես նաև համագործակցությունը օտարերկրյա պետությունների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ համագործակցությունը, որը դարձել է հանրությանը հայտնի, և Starlink համակարգի ձեռքբերումը նրա տարածքում։ Սա նաև շատ կարևոր քայլ էր պաշտոնական Բաքվի կողմից, քանի որ մենք գիտենք՝ Starlink-ը ցանկացած երկրի զինված ուժերի մարտավարական և օպերատիվ հաղորդակցության ապահովման առանցքային կետերից մեկն է, այդ թվում՝ այնպիսի դժվար լեռնային պայմաններում, որոնք բնորոշ են Ադրբեջանի և Հայաստանի ներկայիս պետական սահմանին։
Ուստի Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության կամ պայթյունավտանգ էսկալացիայի այս վտանգը, ցավոք, պետք է դիտարկել որպես շատ հավանական, որքան էլ մենք ցանկանանք կայուն խաղաղության իրավիճակ ունենալ Անդրկովկասում», — եզրափակել է Անպիլոգովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».