Թրամփը Մարին Լը Պենի դատավճիռը «վհուկների որս» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռն անվանել է վհուկների որսի օրինակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են եվրոպական ձախերն օրենքն օգտագործում որպես զենք՝ լռեցնելու ազատ խոսքը և գրաքննության ենթարկելու իրենց քաղաքական ընդդիմախոսին՝ այս անգամ այնքան հեռուն գնալով, որ ընդդիմախոսին բանտ են նստեցնում», - գրել է նա:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ինքն էլ նախկինում նման քաղաքական հետապնդումների է ենթարկվել։
«Ես ծանոթ չեմ Մարին Լը Պենի հետ, բայց գնահատում եմ այն, թե որքան շատ է նա աշխատել այսքան տարի: Նա պարտություններ է կրել, բայց շարունակել է առաջ գնալ, իսկ հիմա, հենց այն բանից առաջ, ինչը կարող էր մեծ հաղթանակ դառնալ, նրան բռնում են աննշան մեղադրանքով, որի մասին նա, հավանաբար, ոչինչ չգիտեր. ըստ իս՝ դա «հաշվապահական» սխալ է եղել։ Այս ամենը շատ վատ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի հրաշալի ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե ում կողմից են նրանք։ Ազատեք Մարին Լը Պենին», - հավելել է Թրամփը:
Փարիզի դատարանը մարտի 31-ին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են այս մեղադրանքները։
Փարիզի դատարանի դատավճիռը նրան զրկել է 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Լը Պենը քննադատել է դատարանի որոշումը, որով նա նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.