Պուտինի հատուկ բանագնաց․ Թրամփի վարչակազմը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը։
«Մենք լավ քննարկումներ ենք անցկացնում: Մեր դիվանագետները նույնպես քննարկում են հնարավոր արդյունքները: Բայց կասկած չկա, որ նախագահ Թրամփի թիմը ոչ միայն կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը, այլև արդեն զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում», - ասել է Կիրիլ Դմիտրիևը:
Ավելի վաղ, Դմիտրիևը մի շարք լրատվամիջոցների հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման հարցը։
«Գիտեք, փաստորեն, վերջին երկու օրերի ընթացքում ես նախագահ Պուտինի անունից հանդիպումներ եմ անցկացրել այստեղ՝ Վաշինգտոնում Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ», - ասել է նա Վաշինգտոնում լրագրողների մի փոքր խմբին:
«Եվ հիմնական թեմաներից մեկը, իհարկե, ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումն է, երկխոսության վերականգնումը, այն երկխոսությունը, որն ամբողջությամբ դադարեցվեց և ընդհատվեց Բայդենի վարչակազմի օրոք»,- հավելել է նա։
RDIF-ի ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լսում է Ռուսաստանի դիրքորոշումը և հասկանում է նրա մտահոգությունները։
«Բայց մենք պետք է նշենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, վարչակազմի առանցքային մարդիկ, ուղղված են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի լուծմանը: Իհարկե, նրանք հավատարիմ են աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը, լսում են Ռուսաստանի դիրքորոշումը շատ հարցերի շուրջ»,- ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.