Չինաստանը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար
Չինաստանի իշխանություններն ապրիլի 10-ից 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը։
Այս քայլը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին պատասխանը։
«ԱՄՆ-ի գործողությունները չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն խախտում են Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը և միակողմանի ահաբեկման տիպիկ դրսևորում են», - ասված է հայտարարության մեջ։
Մաքսատուրքերը սահմանվում են ի լրումն գործող տուրքերի, պարզաբանել է գերատեսչությունը։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 688,28 միլիարդ դոլարի: Ընդ որում, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է գյուղատնտեսական արտադրանք, միկրոսխեմաներ, մեքենաշինական սարքավորումներ, ածխաջրածիններ և մետաղներ։ Միացյալ Նահանգները Չինաստանից գնում է սմարթֆոններ, համակարգիչներ, լիթիումային մարտկոցներ, պլաստիկե արտադրանք, կենցաղային սարքեր, կոշկեղեն, մանկական խաղալիքներ և շատ այլ ապրանքներ։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10%-ի չափով: Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 34%:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.