Վարդան Ղուկասյան․ Մարտուն Գրիգորյանի հետ չեմ խոսել, հուսով եմ կխոսենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե Աստված կամեցել է, ոչ ոք չի կարող Աստծո կամեցածին դեմ գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրաառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ով համաձայնել էր անհրաժեշտ քվեները տալ իրեն, որ դառնա քաղաքապետ:
«Ես գիտեմ՝ ինչի տակ եմ մտել: Ես ինքս իմ նկատմամբ եմ խիստ, կարիքը չկա, որ ես ինչ-որ մարդկանց ասելով զգաստանամ: Ես ինձանով զգաստ եմ: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա:
Հարցին՝ իր և Մարոտւն Գրիգորյանի միջև բանակցություններ են եղե՞լ, թե վերջինս միանձնյա որոշել է ապահովել ձեր ընտրությունը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ իր հայտարարությունը, մենք իրար հետ չենք խոսել, և հուսով եմ կխոսենք: Թուրքն ու հայը չենք, ես ներողամիտ մարդ եմ ամեն ինչի մեջ:
Ինքը ճիշտ է արել, կարող է՝ ցավալի է, դժվար է, որովհետև շատ դժվար է նմանատիպ հայտարարություն անլը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել: Անունը ավելի բարձր է, քան նյութականը: Ճիշտ քայլ է արել: Թեկուզ իմ նկատմամբ չլիներ, ես կողջունեի անպայման:
Այն, որ իմ և իր ընտանիքների հետ կապված մամուլը շատ է ներկայացնում, դա այդպես չէ, ուզում են այդպես ներկայացնել: Ավելի շատ ես քաղաքական եմ տեսնում, քան անձնական խնդիրների հետ կապված, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, թե դրա բարդությունը որտեղ է կայանում: չեմ ուզում հիմա շատ ընդլայնվել: Կապրենք, կտեսնենք, թե աշխատանքը ոնց է ստացվելու:
Դիտարկմնը, որ արդեն ՔՊ-ից քննադատություններ են հնչում Մարտուն Գրիգորյանի հայտարարության առնչությամբ, նա ասաց. «ՔՊ անդամները հլը իրենց մասին մտածեն, թե իրենց կուսակցության երկարատևությունը ինչքան կլինի, հետո նոր իմ մասին մտածեն: Ես շատ նախագահներ, վարչապետներ եմ փոխել, թող հանգիստ լինեն: Ես չեմ ուզում իջնել իրենց մակարդակին, անձնական վիրավորանք տալ: Ինքան իրենք ինձ վիրավորեցին, ես ուղղակի պատասխանեցի: Իրենք սկսեցին և ես պատասխանել եմ»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: