Կոպիրկին․ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները ներկա կլինեն ՌԴ-ի տոնակատարություններին
Հայրենական մեծ պատերազմի Հայաստանի վետերանները Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկա կգտնվեն Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հայաստանում նույնպես նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ, այդ թվում՝ արդեն ավանդական դարձած «Հիշողության այգին» և «Անմահ գունդը»:
«Մենք անում ենք ամեն ինչ Հայաստանում այդ օրն արժանապատվորեն նշելու համար և շատ ենք կարևորում այն փոխգործակցությունը, որն առկա է Հայրենական մեծ պատերազմի և Խորհրդային Միության ժողովուրդների սխրանքի մասին հիշողության պահպանման հարցում», - ասել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով՝ հոբելյանական օրվա միջոցառումների ծրագիրը շատ հագեցած է։ Այս առումով ՌԴ դեսպանատունը համակարգում է իր գործողությունները հայկական կողմի հետ։
Ավելի վաղ, մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ պատերազմի 2 վետերան կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումներին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 34 վետերան։ Նրանց մեծ մասը 100 և ավելի տարեկան է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.