Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը հուշագիր են ստորագրել «կանաչ էներգիայի մասին»
Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը X սոցիալական ցանցում իր գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը, Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովը և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վախթանգ Ցինցաձեն առաջին կոնկրետ քայլն են արել «Կանաչ էներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։ Բազմակողմ գործընթացն ամրապնդվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
«Այս նախագծի շնորհիվ, որի հիմքը մենք դրեցինք անցյալ տարի՝ Ստամբուլի էներգետիկ ֆորումում, չորս երկրները միմյանց կկապվեն էլեկտրահաղորդման նոր գծերով, հնարավոր կդառնան վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի միջսահմանային փոխանցումը և առևտուրը։
Երբ ծրագիրն ավարտվի, էլեկտրահաղորդման համակարգերը կարդիականացվեն, արտադրական ենթակառուցվածքները կգործեն ավելի արդյունավետ, և կբարելավվի էներգամատակարարման անվտանգությունը: Այս ռազմավարական համագործակցությունը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի էներգետիկ ապագայում՝ կայունության, արդյունավետության և ներառման ոլորտներում: Մաղթում եմ, որ համաձայնագիրը շահավետ լինի մեր երկրի և բոլոր կողմերի համար»,- գրառման մեջ նշել է թուրք նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).