Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան. Դյուժարիկը՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը, հայտարարել է, որ դա բացասական ազդեցություն կունենա կայուն զարգացման նպատակների վրա: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում»,-ասել է Դյուժարիկը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունների համապատասխան որոշումը բացասաբար կանդրադառնա կայուն զարգացման նպատակների վրա:
Ապրիլի 2–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այլ երկրներից ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Բազային նվազագույն դրույքաչափը կկազմի 10%, բայց յուրաքանչյուր երկրի համար սակագինը կկարգավորվի և կկազմի այն գումարի կեսը, որը նրանք գանձում են ամերիկյան ապրանքներ ներմուծող ընկերություններից: Քաղաքական գործչի կարծիքով՝ դա ԱՄՆ-ի տնտեսական անկախության հռչակագիրը կդառնա և կօգնի հսկայական միջոցներ օգտագործել պետական պարտքը վճարելու համար: ԵՄ երկրներից ներմուծման համար մաքսատուրքը կկազմի 20 տոկոս։
Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այլ երկրներին նախազգուշացրել է ամերիկյան ներմուծման մաքսատուրքերին պատասխան միջոցներ չձեռնարկել՝ ընդգծելով, որ դա կարող է միայն սրացում հրահրել առևտրային ոլորտում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.