ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։
«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ:
Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- ասաց Անի Բադալյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:15
Президент Азербайджана Ильхам Алиев не слишком заинтересован в установлении мира с Арменией. Мир между сторонами может быть достигнут лишь путём внешнего давления на Азербайджан.
-
2025-07-16 11:07
Исследователи обнаружили, что у этих, казалось бы разных животных, есть нечто общее – их глаза светятся в темноте. Более того, новое исследование показывает, что это на самом деле происходит по одной и той же причине.
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.