Արցախցիները նախատեսում են զանգվածային գործողություններ` իրավունքների վերականգնման համար
ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել արցախցիների պահանջներին, ուստի որոշում է ընդունվել շարունակել պայքարել։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որը հստակ ասել է` «40+10» ծրագրին հետդարձ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նշում է՝ ՀՀ կառավարության գրավոր պատասխանը գլխավորապես չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:
Ուստի խորհուրդը դիմում է արցախյան, հայաստանյան ու սփյուռքի բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին՝ կոչ անելով համախմբվել և աջակցել այս պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկվեն հետագա գործողությունները:
«Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ»,- նշված է հայտարարության մեջ։
Այս ընթացքում տարբեր վայրերում կազմակերպվելու են բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ։
Հիշեցնենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 14:19
Бывшему мэру Эчмиадзина Диане Гаспарян предъявил обвинение Антикоррупционный комитет, сообщает ArmLur.am. Согласно изданию, бывшего мэра Эчмиадзина вызвали в Антикоррупционный комитет и допросили.
-
2025-07-15 14:18
Адвокат Арам Вардаванян направил генпрокурору обращение с требованием отменить незаконный арест главы ГК «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-07-15 14:16
Азербайджанские военные возвели большую башню рядом с армянскими территориями, перешедшими под их контроль в ходе делимитации и демаркации госграницы в 2024 году, сообщает журналист Воскан Саргсян.
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.