«Ազատություն քեզ, Դավի՛թ ջան»․ այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է
Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:
«Դավիթին արդեն 15 տարի է՝ ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:
Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:
Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր:
Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», - գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 28-ին Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Ստեփանակերտից Շուշի մեկնելու որոշման մասին։
Նա նշել էր, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար․
«Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:29
Католикос Всех армян Гарегин Второй 18 мая провел церемонию освящения первого армянского храма в Беларуси – церкви Сурб Григор Лусаворич.
-
2025-05-19 05:26
Иран и Азербайджан проводят совместные учения в Нагорном Карабахе, сообщило иранское агентство Tasnim. По его информации, совместные учения под названием «Араз-2025» стартовали 18 мая на территориях оккупированного Арцаха.
-
2025-05-19 05:22
Оппозиционная партия "Блок Шант" исключила из своих рядов главу Татевского муниципалитета Сюникской области Самвела Лалаяна.
-
2025-05-19 05:18
Союз журналистов Армении выступил с осуждением в связи с возбуждением уголовного дела против журналистки из Сюникской области Ануш Мирзоян.