Էրդողանը նոր ռազմավարություն կսահմանի քրդական հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (Ak Parti) ղեկավար կազմի հետ նոր ռազմավարություն սահմանել քրդական հարցի լուծման համար։ Այս մասին հայտնում է կառավարամետ Yeni Şafak թերթը։
Պարբերականում նշվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի նախագահը պատվիրակություն կընդունի, որը նախկինում հանդիպել է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։
«Ակնկալվում է, որ առաջիկա օրերին նախագահ Էրդողանը կընդունի (քրդամետ - խմբ.) DEM կուսակցության պատվիրակությանը: Հանդիպման մանրամասները և դրա հնարավոր քաղաքական հետևանքները կքննարկվեն իշխող կուսակցության հետ, ինչպես նաև կորոշվի նոր ռազմավարություն, որին պետք է հետևել այդ գործընթացում», – ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին թուրքական քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչներն ընթերցեցին Օջալանի ուղերձը ՔԱԿ–ին, որում լուծարման և զինաթափման կոչ է արվում։ Դրանից հետո PYD-ի (Ժողովրդավարական միություն կուսակցություն) քրդական զինված ջոկատները հայտարարեցին, որ պատրաստ են զենքը վայր դնել, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում։
Կառավարությունն ակնկալում է, որ ՔԱԿ-ի լուծարումը երկու-երեք ամիս կտևի։ Միևնույն ժամանակ, ԶԼՄ–ների տվյալներով, Թուրքիայի ղեկավարությունը ռազմական գործողությունների ծրագիր է մշակում, եթե հանկարծ ՔԱԿ-ը չենթարկվի Օջալանի կոչին և հրաժարվի վայր դնել զենքերը։
Սա բանտից Օջալանի առաջին նման ուղերձը չէ ՔԱԿ–ին։ Կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է Թուրքիայում 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 17:16
«Господин Авинян, я обращаюсь к вам как к человеку, с которым я лично общался и считал адекватным человеком.
-
2025-04-30 17:13
Администрация президента Турции опровергла сообщения о якобы возможности блэкаута в республике в течение 72 часов.
-
2025-04-30 17:10
Столкновения между друзскими ополченцами и провластными вооруженными группировками происходят в Сахнае (пригород Дамаска).
-
2025-04-30 17:07
После избиения в администрации столичного района Норк Норк активист Артур Чахоян получил различные ушибы, а также гематому и травму головы. О его состоянии журналистам сообщил замдиректора медцентра "Григор Лусаворич" Петрос Манукян.