Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 7-ին, լուռ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս լուռ ակցիան նրա համար է, որ ասենք, որ մենք չենք նշում տոներ, մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր երեխեքն են։ Տիկին Ղուզաննան ասաց՝ Արմինե ջան, ուզում եմ անպայման ծաղիկներ նվիրեմ բոլոր մայրերին, խնդրեցի, որ ոչ, չնվիրեք, մեզ պետք չեն, մեզ ուրիշի նվիրած ծաղիկները պետք չեն նվիրած, մեզ մեր տղաներն են պետք։ Մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանալ:
Մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում ու այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց բերելու համար, մեզ անընդհատ ստում են, խաբում են, թե ինչու չեն աշխատում, դե վրիպակ է եղել: Այս վրիպակների պատճառով մենք այսօր ենք ընկել:
Այս լուռ ակցիան նրա համար է , որ հայ մայրը արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը է սրտում, սպասում է իր որդու վերադարձին։ Մեզ համար չկան տոներ։
Մենք մարտի 8-ին էլ էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք Նոր տարին եկեղեցում ենք նշում: Մեզ համար չկա ուրախություն, մեր ճակատագրերը, մեր երեխաների ճակատագրերը խեղաթյուրել են: Հանուն հայ ազգի գնացել, կռվել են ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար, հասկանու՞մ եք։ Ո՞նց ապրի այս մայրը, ո՞նց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի իր որդին ինչ վիճակում է»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: