Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Արսեն Կարոյանը կալանավորվել է
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը կաշառքի գործով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4-ին՝ կաշառքի գործով։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվար ամսին 11 մեղադրյալ կար, որից չորսը կալանքի տակ են։
Մասնավորապես, մեղադրյալների թվում են քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում, այնուհետև, տեղափոխվել Երևանի քաղաքապետարան և զբաղեցրել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը, նախկին տեղակալ Արամ Այվազյանը։ Վերոնշյալ չորս անձինք էլ կալանավորված են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 05:43
В Бостоне скончалась армянская оперная певица, актриса Эльвира Узунян. Ей был 91 год.
-
2025-05-29 05:37
Торнадо, обрушившийся на Артикский район (Ширакская область), повредил дома, повалил деревья и уничтожил часть сельхозугодий. Об этом сообщила администрация общины.
-
2025-05-29 05:34
Начальники двух управлений Следственного комитета Армении уволены после резонансной кражи $590 тыс. из здания ведомства. Об этом сообщает издание "Пастинфо".
-
2025-05-29 05:31
Следующий раунд прямых переговоров между Россией и Украиной состоится в понедельник, 2 июня, в Турции. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров.