Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ
ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ։
Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն երկկողմ և բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ։
«Հանդիպման ժամանակ նաև տեղեկատվություն է տրամադրվել տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման և խաղաղության օրակարգի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում՝ խաղաղ գործընթացում առկա խնդիրների մասին»,- մեջբերել է աղբյուրը։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ Աբու Դաբիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է մի շարք հարցեր։ Իսրայելցի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններն ընդլայնվում են և ընդգրկում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ և այլ ասպեկտներ։ «Մենք կշարունակենք ուժեղացնել դրանք»,- ավելացրել է Գիդեոն Սաարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.