Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Ստամբուլում
Դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Ստամբուլում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Առաջիկա օրերին տեղի կունենա երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորմանը նվիրված՝ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական ձևաչափը և մասնակիցների կազմը մնում են անփոփոխ: Խորհրդակցությունները կանցկացվեն Ստամբուլում», - նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ռուսական պատվիրակությունը նախկինի պես գլխավորում է Ալեքսանդր Դարչիևը (այժմ արդեն որպես ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան): Ինչպես նշել է ԱԳՆ-ն, ամերիկյան պատվիրակության ղեկավարը պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կոուլտերն է։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ «մնացած մասնակիցների թվում կան նաև Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ»:
Կշարունակվի երկու երկրների դիվանագետների գործունեությունը դժվարացնող բազմաթիվ տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ ներկայում մշտական ռեժիմով տարվող աշխատանքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել մարտի 24-ին՝ Էր Ռիադում: Դրանք տևել են ավելի քան 12 ժամ։ Սպիտակ տունը և Կրեմլը Սաուդյան Արաբիայում փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածել են հայտարարություն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 05:31
Фракция "Гражданский договор" в Совете старейшин Еревана возложила ответственность за инцидент в администрации Нор-Норка на правоохранительные органы.
-
2025-05-01 05:29
Антикоррупционный комитет Армении сообщает о завершении расследования по выделенному уголовному делу в отношении троих сотрудников префектуры столичной общины Центр. Один из них арестован, еще двое находятся под домашним арестом с выплатой залога.
-
2025-05-01 05:26
Вопрос Арцаха остаётся нерешённым и, более того, имеет экзистенциальное значение для армянского народа, подчёркивает депутат парламента Арцаха Метаксе Акопян.
-
2025-05-01 05:22
Европейская народная партия (ЕНП) в ходе конгресса в Валенсии 29-30 апреля приняла экстренную резолюцию по Армении.