Պատգամավոր․ Եթե մինչև աշուն չհաջողվի հեռացնել Փաշինյանին, իշխանություններն ընտրություններ կանցկացնեն
Եթե մինչև աշուն չհաջողվի հեռացնել Փաշինյանին, իշխող ռեժիմն ընտրություններ կանցկացնի: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա կանխատեսումներով՝ նման դեպքում քաղաքական ուժերն ուզած-չուզած կմասնակցեն դրանց։
Նա մատնանշեց ընդդիմության համախմբման կարևորությունը, որտեղ «ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում»։
«Սուտ կլինի ասել, թե բոլոր ընդդիմադիր ուժերն ունեն նույն գաղափարներն ու մոտեցումները։ Եթե այդպես լիներ, Փաշինյանն արդեն իշխանության չէր լինի։ Թեև այդ տարաձայնությունները կարող են լինել, բայց ամեն դեպքում կարմիր գծերի հատումն անթույլատրելի է։ Եթե կան խնդիրներ, դրանք պետք է հստակեցվեն և լուծվեն»,-նշել է պատգամավորը։
Նա համաձայնեց այն տեսակետին, որ Գյումրիի ընտրություններից հետո հնարավոր կլինի փորձել հասնել իշխանափոխության ամբողջ երկրում։
«Արդեն ասացի, որ այս ընտրությունները շատ ավելի կարևոր նշանակություն ունեին, քան սոսկ ՏԻՄ ընտրություններ, դրանք կարող են դառնալ իշխանության հեռացման շարժման ստեղծման նախաբանը: Դրա հետ համաձայն են բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցել են Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրություններին, ինչը կարող է փոփոխությունների համար լավ նեցուկ ծառայել։
Եթե առանձին ընդդիմադիր գործիչների թվում է, թե կարող են հավակնել միայն քաղաքապետի պաշտոնին և հեռանալ երկրում իշխանափոխության համար պայքարից, պետք է հասկանան, որ իշխանություններն ունեն իրենց հեռացնելու գործիքներ։ Դա տեղի է ունեցել Ախուրյանում, Վանաձորում, Ալավերդիում և այլ վայրերում։ Իշխանությունները հիմա էլ ասում են, որ Գյումրիում ոչինչ ավարտված չէ: Ուստի եթե ընդդիմությունը չմիավորվի հանուն նրա, ինչի մասին խոսում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, հնարավոր չի լինի էական հաջողությունների հասնել»,- ընդգծել է Դանիելյանը։
Միաժամանակ խորհրդարանականը կոչ է արել չգերագնահատել Գյումրիի ընտրությունների արդյունքների նշանակությունը։ «Այդ արդյունքները պետք է կապիտալիզացվեն, այլապես ոչինչ չի ստացվի»,-նշել է նա։
Անվստահության քվեի կողմնակիցները, ըստ նրա, պետք է հաշվի առնեն, որ դա գործընթաց է, որին պետք է քայլեր նախորդեն։
«Միայն հայտարարությունները բավարար չեն, պետք է նախնական աշխատանք տանել նրանց հետ, ովքեր պետք է քվեարկեն դրա օգտին, այսինքն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ»։ Ինչո՞ւ պետք է այս պատգամավորները ներկա պայմաններում նման գործողությունների դիմեն, հատկապես, եթե ղեկավարությունը նրանց մեջ վախ է սերմանել։ «Ուստի կարևոր է գեներացնել նաև փողոցային շարժումը»,- եզրափակել է պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.