Երևանը պատրաստ է ստուգել Բաքվին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը։ X-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի պահանջներին, այն է՝ տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ։
«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին` հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով հավաքագրել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»,- գրել է Բադալյանը։
Նա շեշտել է՝ Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում տրամադրված քարտեզների ճշգրտությունը, թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ: Ուստի Հայաստանը նախկինի պես հիմա էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել դրանց ճշգրտությունը։
Բադալյանը հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս Ադրբեջանի տարածքում մոտ 400 հազար ականի տեղակայում, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ Հաջիզադեն հավելել էր` Բաքուն ակնկալում է, որ րևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ինչը կապահովի «ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.