ԱՄՆ-ում ուժի մեջ են մտել անհատական բարձրացված մաքսատուրքերը 57 երկրների համար
ԱՄՆ-ում անհատական բարձրացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել այն երկրների համար, որոնց հետ ամերիկյան իշխանությունները գրանցել են առևտրի ամենամեծ դեֆիցիտը։
Դա վերաբերում է 57 երկրների ապրանքներին։ Սակագները տատանվելու են 11-50 տոկոսի սահմաններում։ Այս միջոցները կանդրադառնան, մասնավորապես, Ճապոնիայի (ընդհանուր մաքսատուրքը կկազմի 24 տոկոս), ԵՄ-ի (20 տոկոս), ինչպես նաև ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների՝ Վիետնամի (46 տոկոս), Հնդկաստանի (27 տոկոս) և Հարավային Կորեայի (25 տոկոս) վրա:
Չինաստանի համար մաքսատուրքերը սկզբում սահմանվել էին 34 տոկոս, սակայն Պեկինը հետագայում հայելային տուրք սահմանեց, իսկ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը սպառնացել է էլ ավելի բարձրացնել դրույքաչափը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ը մտադիր է չինական ապրանքների մաքսատուրքերը հասցնել 104 տոկոսի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը երեքշաբթի հաստատել է լուրը՝ ավելացնելով, որ ավելի խիստ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի, տեղական ժամանակով վաղ առավոտյան։
Միաժամանակ, Թայվանի համար մաքսատուրքերի չափը կկազմի 32 տոկոս։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.