Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիների մասին գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ
Չնայած ՀՀ քննչական կոմիտեն կարող էր և ըստ իս՝ անգամ պարտավոր էր արձագանքել ստորև հրապարակված նյութին և շարադրված մեկնաբանություններին՝ անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու և ակտիվ քննչական ու վարութային գործողություններ կատարելու եղանակով, այնուամենայնիվ մինչև այս պահ որևէ արձագանք չեմ նկատել։ Այս մասին իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով «Արսեն Արս Արշակյան» օգտատիրոջ կողմից արցախցիների վերաբերյալ գրառմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ այդմ՝ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարք կատարվելու հիմքով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը առավելագույնը 2 տարվա ազատազրկման տեսքով պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։
Նույն հոդվածի երկրորդ մասով բացառապես 1-4 տարի ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Սպասենք հաղորդման գնահատականին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.