Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի սահմանումն ավելի քան 75 երկրների համար
Ավելի քան 75 երկրների համար հայելային մաքսատուրքերի սահմանումը անմիջապես կասեցվում է 90 օրով, քանի որ այդ երկրները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել Վաշինգտոնի դեմ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հերքել էր ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը ներմուծման նոր մաքսատուրքերի կիրառման 90-օրյա դադար հայտարարելու հնարավորություն է դիտարկում։
«Ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ դիմել են ԱՄՆ ներկայացուցիչներին... և որ այդ երկրները, իմ խնդրանքով, որևէ պատասխան միջոցներ չեն ձեռնարկել ԱՄՆ–ի դեմ, ես 90-օրյա կասեցում եմ հաստատել և փոխադարձ մաքսատուրքի էական 10%-ով իջեցում այդ ժամանակահատվածի համար, որը նույնպես ուժի մեջ է մտնում անհապաղ», – գրել է ԱՄՆ առաջնորդը։
Ապրիլի 2-ին Թրամփը հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Բազային նվազագույն տոկոսադրույքը կկազմի 10%:
Ընդ որում` երկրների մեծ մասի համար սահմանվել է ավելի բարձր տոկոսադրույք, որը ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի վարչության պարզաբանմամբ, հաշվարկել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի ցուցանիշներից ելնելով, որպեսզի դեֆիցիտի փոխարեն հավասարակշռություն լինի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».