«Հրապարակ». Դիանային կանչել են «на ковер»
«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։
Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ:
Թե ինչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ավագանու ՔՊ-ական անդամը, հայտնի չէ, սակայն Էջմիածնում ամեն երկրորդին է հայտնի, որ սպանության մեջ կասկածվող գողական, «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը քաղաքապետի ամուսնու ընկերն է և դեպքից հետո փախուստի է դիմել, հետախուզում է հայտարարվել։
Գասպարյանն ասել է, որ դեպքի օրը Հայաստանում չեն եղել, իմացել` արագ վերադարձել են, սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, թեկուզ՝ քաղաքական, քանի որ կա զոհ, իսկ սպանության թելերը տանում են դեպի քաղաքապետի ընտանիք։
Թե ինչ որոշում կընդունի վարչությունը՝ Էջմիածնի քաղաքապետի հետ կապված, դեռևս հայտնի չէ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».