Սիրանուշ Սահակյան․ Շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնել և գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո. Մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Գերիների հիմնախնդիրը էապես կապված է բռնի անհետացման խնդրի հետ, երբ թեև գերիների սպանված լինելու վերաբերյալ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք դեպքեր, երբ տսնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների:
Գերիների մասով դրականն այն է, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 հայեր, որոնք հայրենադարձվել են, ընդ որում հայերանադարձման մաս են դարձել մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների ներքո հայտնված հայերը:
Շուրջ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում: ինչպես հայտնի է՝ 23-ից 5-ը գերեվարվել է 2020-ի ընթացքում, իսկ մնացած միջադեպերն արձանագրվել են 2023-ին: 23-ից 7-ը ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, և ըստ Ադրբեջանի նրանք պատիժ կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել: Այդ դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսիք ցեղասպանությունն է, կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.