ՀՀ-ում ՓՄՁ-ները վերսկսում են բողոքի ակցիաները. ընդդեմ շրջհարկի նաև ստորագրահավաք են սկսել
Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատերերը վերսկսում են բողոքի ակցիաներն ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոփոխությունների։ Այդ մասին այսօր նրանք հայտարարեցին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թ. պետք է վճարեն կրկնակի դրույքաչափով` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։ Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
ՓՄՁ ներկայացուցիչները շարունակում են պահաջել ավելի պարզեցված հարկային համակարգ` հատկապես վաճառքի ծավալներն ընկելու ֆոնին. գնորդներ քիչ կան, բացի այդ էլ` գույքագրում անել չեն կարողանում, քանի որ ձեռքբերման փաստաթղթեր չեն կարողանում վերցնել։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 27–ի նիստի ժամանակ սահմանեց անցումային շրջան մինչև հուլիսի 1–ը։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները։
Փոքր ձեռնարկատեր Անուշ Նուրիջանյանն իր խոսքում նշեց, որ նույնիսկ կառավարության սահմանած անցումային շրջանը չի կարող փրկել իրավիճակը. այն ապրանքները, որոնք կան իրենց պահեստներում, չունեն ձեռքբերման փաստաթղթեր ու հնարավոր էլ չէ որևիցե կերպ դրանք ձեռք բերել։
«Անգամ երբ դրսից ներկրում ենք ապրանք, այդտեղից խուսափում են, մեզ չեն տրամադրում փաստաթղթեր։ Իսկ ՀՀ–ում առևտուրը շուկաներում ընդհանուր առմամբ անկում է ապրում. մեզ սկսել են խանգարել օնլայն հարթակները, համընդհանուր թանկացումները։ Թող գան, շուկաները նայեն. գնորդներ չկան»,– նշեց նա։
Ըստ Նուրիջանյանի` շուկաներում բազմաթիվ դատարկ տաղավարներ կան, շատ տնտեսվարողներ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Բացի այդ, տնտեսվարողները մեկ այլ խնդրի առաջ են կանգնում. գույքագրումը շատ դեպքերում և բազմաթիվ ապրանքների դեպքում ուղղակի անհնարին է։
«Ես չեմ կարող առավոտվանից մտնել խանութ ու այդ մի քանի հազար ապրանքը հաշվել։ Եթե անգամ ես փորձեմ ամեն ինչ պարկեշտ ձևով անել, ամեն ինչ տամ պետությանը, ես սոված նստեմ հանուն գաղափարի, ես տուգանվելու եմ, քանի որ այն երկու հատ տաբատն, օրինակ, որ գողացել են ու ես չեմ նկատել, հարկային մարմինի մոտ տպավորություն է ստեղծելու, թե ես վաճառել եմ, սակայն վաճառք չեմ ցույց տվել»,– ասաց Նուրիջանյանը։
Ոսկու ոլորտի ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ իրենք նույնպես չեն կարողանում գույքագրում անել, քանի որ, օրինակ, ոսկու գինը տատանվող է և ամեն օր կարող է փոխվել, այդ իսկ պատճառով հնարավոր չէ հստակ գումար ներկայացնել, գույքագրում անել։
ՓՄՁ ներկայացուցիչները նշեցին, որ ստորագրահավաք են սկսել, և 1000–ից ավելի տնտեսվարող արդեն ստորագրել է, որ դեմ է շրջհարկի խստացումներին, գույքագրմանը։
Բացի այդ, ապրիլի 14–ից ՀՀ կառավարության դիմաց նրանք վերսկսելու են բողոքի ակցիաները, քանի որ պատկան մարմիների ոչ մի պատճառաբանություն իրենց համար հիմնավոր և իրատեսական չէ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.